Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ալիևը նման հայտարարություններով փորձում է շահել հասարակության վստահությունը»

«Ալիևը նման հայտարարություններով  փորձում է շահել հասարակության վստահությունը»
27.06.2013 | 16:32

Քաղաքագետ Լևոն Մելիք Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Իլհամ Ալիևի` ադրբեջանական զինված ուժերի օրվա կապակցությամբ Բաքվում անցկացրած զորահանդեսում արած ռազմատենչ հայտարարությանը, թե` ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ միայն դրա առաջին փուլը: Բանախոսը գտնում է, որ այդ հայտարարությունը մտահոգվելու առիթ չպետք է տա. «Ալիևն այդպիսի հայտարարույուններ է արել նաև տասը տարի առաջ, կարող է անել նույնիսկ տասը տարի հետո, եթե իհարկե շարունակի նախագահ մնալ: Դե մարդը զորահանդես էր եկել, մի բան պետք է ասեր, թե չէ: Ու զարմանալին այն է, այդ զորահանդեսը համընկել էր Բաքվի անկման օրվա հետ, որը Ադրբեջանի պատմության ամենախայտառակ օրերից մեկն է»,- նկատեց նա`հիշեցնելով, որ յոթ տարի առաջ իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ պատերազմ սկսելու իրենց կարողությունը հասել է հարյուր տոկոսի, մինչդեռ անցել է արդեն յոթ տարի ու դարձյալ նույն հայտարարություններն ենք լսում:

Մելիք Շահնազարյանի դիտարկմամբ, Ալիևը փորձում է նման կերպ շահել հասարակության վստահությունը`նախագահական ընտրություններում հաղթելու համար: «Մի մոռացեք, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ ցանկանում են ցույց տալ բնակչությանը, որ իրենք հզոր բանակ ունեն: Մի մոռացեք, որ Ռուսաստանը զենք է մատակարում նաև Հայաստանին...Մենք պետք է շարունակենք Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը, քանի որ այլևս որևէ երկիր չի կարող մեզ այնքան զենք տրամադրել և այս առումով այդքան ակտիվ համագործակցել մեզ հետ, ինչպես դա անում է Ռուսաստանը»,-արձանագրեց բանախոսը` նշելով, որ այսօր Ադրբեջանում կան շատ լուրջ խնդիրներ, որոնցից են օրեցօր ուժեղացող իսլամական շարժումն ու բնիկ ժողովուրդների խնդիրները, որից վախենում է Ալիևը :

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ